Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղղակի երկխոսությանը20 ապրիլի 2011 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախկինի պես կարևոր է ԱՄՆ-ի համար: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Ամերիկյան դիվանագետի խոսքով, հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցերը հաճախ են քննարկվում ամերիկյան և թուրքական դիվանագետների, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամանակ: «Վերջին տարիների ընթացքում հարաբերությունների կարգավորման համար ջանքեր են գործադրվել: Սակայն, ցավոք, վերջերս այդ գործընթացն արգելակվեց: Մենք գտնում ենք, որ այդ գործընթացի շարունակումը բխում է երկու երկրների շահերից, քանի որ բարեկամական հարաբերությունների վերականգնումն ու ազատ առևտուրը երկուսին էլ ձեռնտու է: Մենք շարունակում ենք աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղղակի երկխոսությանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը` պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |