Դավիթ Կարապետյան. Վրաստանի խորհրդարանի որոշումը որևէ կերպ չի անդրադառնա ՀՀ ԶՈՒ մարտունակության վրա

Դավիթ Կարապետյան. Վրաստանի խորհրդարանի որոշումը որևէ կերպ չի անդրադառնա ՀՀ ԶՈՒ մարտունակության վրա

PanARMENIAN.Net - «Վրաստանի խորհրդարանի որոշումը մեկնաբանելուց զերծ եմ մնում»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը` անդրադառնալով Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը չերկարացնելու վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը: «Ինչ վերաբերում է ռազմական բեռների մատակարարումների աշխարհագրությանը, կցանկանայի նշել, որ այդ որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության և որևէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա»,- ընդգծել է Դավիթ Կարապետյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---