21 ապրիլի 2011 - 09:44 AMT
Եվրոպական դատարանն արդեն այս տարի կարող է Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման գործով վճիռ կայացնել

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արդեն այս տարվա ընթացքում կարող է Հին Ջուղայում ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի ոչնչացման գործով վճիռ կայացնել: Համապատասխան հայցը Եվրոպական դատարան է ներկայացրել Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհուրդը:

«Մեր հայցն ընդունվել է: Մենք գտնում ենք, որ դատարանը կրկին կանդրադառնա մեզ գործի հետ կապված մի շարք հարցեր պարզելու համար: Դա երկար գործընթաց է, բայց մենք ակնկալում ենք, որ տարվա ընթացքում դատավորներն այդ հարցով վճիռ կկայացնեն: Բոլոր գործընթացները զարգանում են այդ ուղղությամբ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհրդի նախագահ Արմեն Աբրահամյանը: