Լոս Անջելեսի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարագիոսան հանդես է եկել ուղերձով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցի առիթով:

«Այսօր Լոս Անջելեսի բնակիչները համերաշխ են ողջ աշխարհի հայերի հետ և հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարի ամենահրեշավոր հանցագործության մեկուկես միլիոն զոհերին: Որպես քաղաքի քաղաքապետ, որը մեծ ու վառ հայ համայնքի տունն է, ես խոնարհաբար դիմում եմ Լոս Անջելեսի բոլոր բնակիչներին, որպեսզի նրանք մտածեն, թե ինչպես է ողջ աշխարհի լռությունը թույլ տալիս մինչ օրս շարունակել ցեղասպանության սարսափները: «Թող այսօրվա օրը հիշեցում լինի մեր հավաքական պարտքի մասին` հարգելու համար զոհվածների հիշատակը և ճանաչելու համար բոլոր վայրագությունները, որոնք շարունակում են տեղ գտնել աշխարհում»,- հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքապետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---