Գագիկ Մելիքյանը կոչ է անում Տրայան Բասեսկուին Հարավային Կովկասի մասին խոսելիս զգույշ լինել

Գագիկ Մելիքյանը կոչ է անում Տրայան Բասեսկուին Հարավային Կովկասի մասին խոսելիս զգույշ լինել

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի Բաքվում արած հայտարարությունը, որ արցախյան հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց, որ նման հայտարարությունները հարիր չեն ԵՄ անդամ որեւէ պետության նախագահի, որը, փաստորեն, հակասում է, ոչ միայն ԵԱՀԿ եւ ԵՄ շրջանակներում Ռումինիայի արտահայտած դիրքորոշմանը, այլեւ Մինսկի Խմբի բանակցային գործընթացի տրամաբանությանը:

Մելիքյանը նկատեց նաեւ, որ ժամանակակից Ռումինիան ձեւավորվել է բարդ պատմաքաղաքական պայմաններում, երբ ռումինական ժողովուրդը գտնվում էր օտար լծի տակ: Հետեւապես այդ երկրի նախագահը պարտավոր է ավելի զգույշ լինել այնպիսի զգայուն տարածաշրջանի նկատմամբ ինչպիսին Հարավային Կովկասն է՝ չմոռանալով անկասկած սեփական պատմությունը եւ սեփական ժողովրդի ազատագրական պայքարը:

Ըստ Գագիկ Մելիքյանի՝ պատահական չէ, որ նման անպատասխանատու վերաբերմունք Բասեսկուն ցուցաբերում է նաեւ եվրոպական եւ մի միաջազգային հարցերի նկատմամաբ, եւ ԵՄ-ում Տրայան Բասեսկուն վերածվել է անցանկալի անձի, որին քչերն են ցանկանում հանդիպել, եւ նա խիստ քննադատության թիրախ է ոչ միայն իր երկրում, այլեւ ամբողջ Եվրոպայում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---