Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կհամալրվի բրիտանացի խորհրդարանականներով և ռուս զբոսաշրջիկներով

Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կհամալրվի բրիտանացի խորհրդարանականներով և ռուս զբոսաշրջիկներով

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարություն է տրվել տեղեկատվություն ստանալ Մեծ Բրիտանիայից մի խումբ անձանց Ղարաբաղ կատարած այցի մասին: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, մեկնաբանելով բարոնուհի Քերոլայն Քոքսի ղեկավարությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի և Ներկայացուցիչների պալատի անդամների` Ղարաբաղ կատարած այցի մասին տեղեկատվությունը:

«Քերոլայն Քոքսին ուղեկցող անձանց այցելությունը Ղարաբաղ հաստատվելու դեպքում նրանց անունները կմտցվեն Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ»,- նշել է Էլհան Պոլուխովը:

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանձնարարություն կտա Մոսկվայում գտնվող դեսպանատանը հետաքննել «Նոր ուղևորություն» խոշոր ռուսական տուրիստական գործակալության կողմից դեպի Ղարաբաղ ուղևորություններ կազմակերպելու մասին տեղեկատվությունը, գրում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---