21 ապրիլի 2011 - 17:41 AMT
Ադրբեջանցիներին հազիվ թե հաջողվի ոչնչացնել Ադրբեջանում հայկական ներկայության հետքերը

Բաքվում և ադրբեջանական այլ քաղաքներում բնակվող հայերը եղել են այժմյան Ադրբեջանի պետականաստեղծ ազգերից մեկը: Ինչպես Երևանում բացված «Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն ու հակազդեցության ուղղությունները» գիտաժողովի ընթացքում հայտարարել է պատմական գիտությունների դոցենտ, փորձագետ Ալիկ Ղարիբյանը, Ադրբեջանում հայերի ազդեցիկ դերի մասին է վկայում 1920-ին Բաքվում հրապարակված պաշտոնական օրացույցը:

«Այդ օրացույցը հարուստ տեղեկատվություն է պարունակում Ադրբեջանի հայերի դերի մասին: Ինչպես հայտնի է, հակահայկական քարոզչության միջոցով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել ցանկացած հայկական հետք և յուրացնել ամեն հայկականը: Սակայն, պաշտոնական օրացույցից կարելի է իմանալ, որ Ադրբեջանում հայերն ավելի շատ են եղել, քան այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները»,- ասել է Ղարիբյանը: