Ադրբեջանի գործընկերների աչքին PanARMENIAN.Net-ի լրագրողներ են երևում

Ադրբեջանի գործընկերների աչքին PanARMENIAN.Net-ի լրագրողներ են երևում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Vesti.az գործակալության կայքում հրապարակվել է Համիդ Համիդովի հաղորդագրությունը Մոսկվայի Գրքի տանը թուրք հեղինակ Մեհմետ Փերինչեքի «Հայկական հարցը 120 փաստաթղթերում ռուսական պետական արխիվներից» գրքի շնորհանդեսի մասին: Համիդովի խոսքով, շնորհանդեսին տիրող «ուրախ, խաղաղ մթնոլորտը» փչացրեց «PanARMENIAN.Net ի լրագրողը», որն իրեն լիովին ադեկվատ չէր դրսևորում:

PanARMENIAN.Net ը, իհարկե, միանգամայն «շոյված» է, որ ադրբեջանցի գործընկերները հակահայկական քարոզչության նպատակով հիշատակում են այդ գործակալությունը, սակայն արժե նշել, որ մասնավորապես այդ գրքի շնորհանդեսին և ընդհանրապես Մոսկվայում PanARMENIAN.Net ի թղթակիցներ չեն եղել: Ավելին` գործակալության թղթակիցները քաջածանոթ են պրոֆեսիոնալ էթիկայի կանոններին և իրենց կարծիքներն ու զգացմունքներն այս կամ այն միջոցառման ժամանակ չեն արտահայտում:

Դրա հետ մեկտեղ Vesti.az գործակալության պատվի մասին է խոսում այն, որ այդ ապատեղեկատվության հերքում հրապարակելու խնդրանքով PanARMENIAN.Net ի խմբագրի պաշտոնական նամակից հետո ադրբեջանական գործակալությունն առանց որևէ կողմնակի արձագանքների «սուս-փուս» գրքի շնորհանդեսի մասին տեղեկատվությունից հեռացրեց գործակալության մասին ցանկացած հիշատակում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---