22 ապրիլի 2011 - 10:29 AMT
Կալիֆորնիայի հայերն անցկացրել են «Օբամա, կատարիր խոստումդ և ճանաչիր Հայոց ցեղասպանությունը» ակցիան

Քալվեր սիթիի ավելի քան մեկուկես հազար հայեր հավաքվել են Sony Picture կինոընկերության շենքի մոտ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ բողոքի ցույց անցկացնելու համար, որը չի կատարել իր խոստումը և չի ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Ցույցի մասնակիցները պարզել են «Օբամա, կատարիր խոստումդ» ցուցապաստառներով:

Անվանի երաժշիտ, System of A Down խմբի երաժիշտ ու մարդու իրավունքների պաշտպան Սերժ Թանկյանը կոչ է արել հավաքվածներին կանգնել ստուդիայի դարպասների առջև` վանկարկելով 2008-ի Օբամայի նախընտրական խոսոտումը` «Որպես ԱՄՆ նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Ցուցարարները վանկարկել ես այդ խոսքերը 15 րոպե շարունակ:

Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին և ասել, որ ցույցն ուղղված է ոչ միայն նրան, որ Օբամայի վարչակազմը չի կատարել խոստումը, այլ նաև բոլոր խոստումներին, որոնք նա չի կատարել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Էնդրյու Կզիրյանի խոսքերով, ANCA-ն նամակ է ուղարկել նախագահ Օբամային` խնդրելով ծաղկեպսակ դնել Մոնթեբելոյում հայ նահատակների հուշարձանին Լոս Անջելես կատարած այցի ընթացքում: «Եթե Օբաման ցանկանում է վերընտրվել, ապա հայ համայնքը և ակտիվիստները, որոնք հանդես են գալիս ցեղասպանության դեմ, սպասում են, որպեսզի նա ասի «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ի ուղերձում: Ժամանելով Կալիֆորնիա, որը ցեղասպանության զոհերի մոտ մեկ միլիոն ժառանգների տունն է դարձել, նախագահը պետք է այցելի Նահատակների հուշարձան»,- ասել է Կզիրյանը, գրում է Asbarez-ը:

Բոլոր տեղական հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակում են իրականացրել: Հեռուստահաղորդումների ժամանակ ցուցադրվել են Օբամայի խոսքերով տեսահոլավակներ, որտեղ դեռ սենատոր Օբաման ասում է «Որպես ԱՄՆ նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: