22 ապրիլի 2011 - 12:28 AMT
Լևոն Իգիթյան: Վերնիսաժն անպայման պետք է պահպանվի

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը գտնում է, որ Վերնիսաժը պետք է պահպանվի: «Բարձրացած աղմուկի պատճառը տեղի խնդիրը չէ, հարցն այն է, որ Վերնիսաժը պատշաճ տեսք չունի: Թող վայրը նույնը լինի, բայց ներկայանալի տեսք ունենա»,- ասում է Իգիթյանը: Նա նաև կարծում է, որ այն պետք է լինի անպայման բացօթյա: «Եթե մենք լինեինք զբոսաշրջիկ, մենք հաստատ չէինք հավանի այս վայրը»,-հավելել է Իգիթյանը: «Եթե մենք գնահատեինք մեր հինգհազարամյա մշակույթը, ապա նման կերպ չէինք վարվի մեր քաղաքի հետ: Մենք կայանալու խնդիր ունենք: Երևանը ԽՍՀՄ ամենակիրթ վայրն է եղել, որտեղ միայն արվեստագետներն էին գալիս»:

Իգիթյանը նաև գտնում է, որ Մանթաշովներ հիմա չկան և օլիգարխները կիրթ չեն: Վերնիսաժն, ըստ նրա, չպետք է նման կեղտոտ պայմաններում գործի և աղմուկ բարձրացնելն անիմաստ է: Ոչ ոք չի ասում, թե վերնիսաժը վատ բան է, կամ հուշանվեր վաճառելը վատ է: Վերնիսաժի տեսքը մեզ վայել չէ, և վատ է, որ երևանցիների համար սովորական է դարձել Վերնիսաժի նման անբարետես վիճակը»: