Բրիտանական Guardian թերթը գրել է Հայոց ցեղասպանության և Կոմիտասի մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ը Զատիկի օրն է, սակայն հայ ժողովրդի համար դա նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրն ամբողջ աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի արդյունքում Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայեր սպանվեցին կամ տեղահանվեցին: Այդ մասին բրիտանական Guardian թերթում` «Կոմիտաս Վարդապետ` մոռացված ազգային հերոս» հոդվածում, գրում է Մայքլ Չերչը:

«Հայերի համար երաժշտությունը հիշողություն է, և ամեն անգամ, երբ նրանք հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին, նրանք երգում են Կոմիտաս Վարդապետի երգերը, որը ազգի սրտից է խոսում: Նա ինքն է 1915 թվականի հետապնդումնեի զոհը դարձել, ու թեև կենդանի մնաց, սակայն այդ իրադարձությունների արդյունքում խելագարվեց»,- գրում է հոդվածի հեղինակը:

Չերչը պատմում է Կոմիտասի ստեղծագործությունների մասին և հիշեցնում, որ հայ երգահանի փարիզյան համերգից հետո ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսսին հայտարարեց, որ Կոմիտասն արժանի է դառնալու մեծագույն կոմպոզիտոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---