Հայ-թուրքական արձանագրություններ. Ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր, կարծում է հայ թուրքագետը

Հայ-թուրքական արձանագրություններ. Ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր, կարծում է հայ թուրքագետը

PanARMENIAN.Net - Մինչև 2013-2014թթ. հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Թուրքիայում և Հայաստանում մինչև բոլոր ընտրությունների ավարտը, այսինքն մինչև 2014-ը հարաբերությունները չեն զարգանալու: Իսկ ինչ վերաբերվում է հայ-թուրքական Արձանագրություններին, ապա ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր»,- ասել է Շաքարյանը: Նա նաև նշել է, որ Հայաստանից այդ հարցում հիմա քիչ բան է կախված, «գնդակը թուրքական դաշտում է»:

«Վարչապետ Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը գնում է հաղթանակի, սակայն դա դուր չի գալիս թուրքական հասարակության լիբերալ մասին. որն ավելի շատ պաշտպանում է ազգայնականներին: Թուրքիայի լիբերալիզմին դուր չի գալիս Էրդողանի բռնապետական պահվածքը»,- ասել է Արտակ Շաքարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---