22 ապրիլի 2011 - 13:29 AMT
Ռուսաստանի ջավախահայերի միություն. Հայ ժողովուրդը սակարկություն չի հանդուրժի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցության Ռուսաստանի ջավախահայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է հայ ժողովրդի վճռականության մասին Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում: «Ցեղասպանությունը բոլոր հնարավոր հանցագործություններից ծանրագույնն է, որով խախտվում են մի շարք իրավունքներ և որը մարտահրավեր է ողջ համաշխարհային հանրությանը: Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը կամ այն լռության մատնելը հանցագործությանը մեղսակից լինել է: «Այժմյան Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունն ու մերժողական քաղաքականություն է վարում է: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ»,-ասվում է հայտարարության մեջ:

«Հայ ժողովուրդը սակարկություն չի հանդուրժի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հիշատակի ու սգո այս օրը մենք կոչ ենք անում բարի կամքի բոլոր մարդկանց միացնել իրենց ձայնը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու պահանջին և արդարության հասնել այդ ոճրագործության հետևանքների վերացման հարցում»,-ասվում է հայտարարության մեջ: