22 ապրիլի 2011 - 13:37 AMT
Հայաստանում կգործի 911-ի հայկական տարբերակը

«Ոչ մի պետություն միայնակ չի կարող պայքարել բնական աղետների դեմ»,- Երևանում «Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման համակարգի զարգացումը» միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքերով, այսօր բնական աղետները լուրջ մարտահրավեր են աշխարհի համար: «Աշխարհի երկրների նման մենք փորձում ենք կառուցել երկիր, որը պատրաստ կլինի բնական աղետների հետևանքների հաղթահարմանը»,- նշել է Երիցյանը: Այդ առումով նա նշել է, որ Հայաստանում նույնպես նկատվում են տարաբնույթ բնական աղետներ, որոնց հաղթահարման համար պետք է որոշակի միջոցներ ձեռնարկել:Նրա խոսքերով, նախարարությունը լուրջ աշխատանքներ է կատարում առաջիկայում երկրում ճգնաժամային կառավարման կենտրոն բացելու համար: Նա նաև հաղորդել է, որ մոտավորապես 2-3 ամիս անց երկրում գործելու է 911-ի հայկական մոդելը: