Թուրքագետ. Օբամայի կողմից ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն ասելու շանսերը հավասար են զրոյի22 ապրիլի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն ասելու շանսերը հավասար են զրոյի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Անձամբ ինձ համար նշանակություն չունի, թե կասի արդյոք «ցեղասպանություն» բառը: Եթե նա ասի «ցեղասպանություն» և նրա հայտարարությունն ունենա միայն բարոյական նշանակություն և դրան չհետևեն իրավական գործընթացներ, ապա դա ոչ մի արժեք չունի ինձ համար»,- ասել է Մելքոնյանը: Ինչպես հայտարարել է թուրքագետը, ամերիկյան վարչակազմը և նախագահ Օբաման պետք է շահագրգռված լինեն նրանում, որպեսզի ԱՄՆ-ն, որն իրեն հռչակել է աշխարհում ժողովրդավարական արժեքներն առաջ մղող երկիր, ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |