«Ամերիաբանկը» կշարունակի ներդնել նորարարական բանկային պրոդուկտներ, այդ թվում նաև Սփյուռքի համար

«Ամերիաբանկը» կշարունակի ներդնել նորարարական բանկային պրոդուկտներ, այդ թվում նաև Սփյուռքի համար

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կշարունակի նորարարական պրոդուկտներ ներդնել Հայաստանի բանկային համակարգում և արդեն առաջիկա շաբաթվա մեջ մաքսային պրոդուկտներ կառաջարկի արտահանողների ու ներկրողների համար, ապրիլի 22-ին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Կա նաև հետաքրքիր առաջարկ ֆիզիկական անձանց համար, որոնք իրականացնում են այսպես կոչված պասիվ ներդրումներ; Դա լուրջ նորարարություն կլինի հայկական շուկայում»,-ասել է նա: Նա հավելել է, որ «Ամերիաբանկը» կշարունակի առաջատար դիրքեր զբաղեցնել ավանդներին վերաբերող ակցիաներում, որի շրջանակներում մայիսին նոր լուծումներ կառաջարկվեն:

Ավելին, մայիսից սկսած, կներկայացվի Սփյուռքին ուղղված բանկային առաջարկների ծրագիրը: «Այժմ ավարտին է մոտենում նախապատրաստական փուլը, վերլուծվում է շուկան, իրավաբանական ու վարչարարական խոչընդոտները»,-նշել է նա:

Ջրբաշյանը հիշեցրել է նաև, որ 2011թ. առաջին եռամսյակում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջարկել է նոր կառուցվածքային ավանդներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն երկրի քաղաքացիների, այլ նաև ոչ ռեզիդենտների մոտ:

Ըստ նրա, կարևոր պրոդուկտ է նաև բրոկերային տերմինալը, որը թույլ է տալիս գործարքներ կնքել օնլայն ռեժիմով աշխարհի բոլոր առաջատար բորսաներում: «Հայաստանում արդեն կա որոշակի հատված, որն աշխատում է բորսաների հետ, և մենք, լինելով ներդրումային բանկ, փորձում ենք օգտագործել ու ընդլայնել այդ հատվածը»,-ասել է նա:

Ջրբաշյանը նշել է նաև, որ նոր պրոդուկտների թվում են նաև դասական ֆակտորինգը, որը զգալի պահանջարկ է վայելում՝ գործարքների ծավալն աճել է 10 անգամ, իսկ պորտֆելի չափը՝ չորս անգամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---