Թուրքագետ. Հայկական լոբբիի պայքարի մեթոդները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդեն հնացել են

Թուրքագետ. Հայկական լոբբիի պայքարի մեթոդները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդեն հնացել են

PanARMENIAN.Net - Հայկական լոբբիի մեթոդներն, ուղղված Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը, արդեն հնացել են: Նման կարծիք է հայտնել Երևանում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, հայկական կողմն աշխատում է հնացած մեթոդներով, մինչդեռ թուրքական քարոզչությունը նոր շտկումներ է մտցնում մերժողականության մեջ :

«Ապրիլի 24-ի շեմին թուրքական կառավարությունն իր դիվանագետներին է գործուղում աշխարհի տարբեր երկրներ, խորհրդաժողովներ ու շնորհանդեսներ է կազմակերպում, որի շրջանակներում նրանք բացահայտ կերպով ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: Բացի այդ, բուն Թուրքիայում ապրիլի 24-ին անց են կացվում տարբեր միջոցառումներ, որոնց անկեղծությունն ինձ անձամբ շատ կասկածելի է թվում»,-ասել է Մելքոնյանը՝ ընդգծելով, որ, օրինակ, թուրքական մտավորականության «Հայեր, ներեք մեզ» ակցիան յուրօրինակ գովազդ հանդիսացավ Թուրքիայի համար միջազգային ասպարեզում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---