Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունն ու Էդ Ռոյսը կոչ են արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունն ու Էդ Ռոյսը կոչ են արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Էդ Ռոյսը կոչ են արել Օբամային կատարել իր նախընտրական խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի ուղերձում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Օբամային ուղղված նամակում կոնգրեսականներն ընդգծում են, որ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել այդ ոճրագործությունը, այդպիսով ցավակցություն հայտնելով ցեղասպանությունից տուժած բոլոր ժողովրդներին և առաջին հերթին հայ ժողովրդին: «Այն, որ այդ փաստը չի ճանաչվում, կհանգեցնի նոր ցեղասպանությունների»,-ասվում է ԱՄՆ նախագահին ուղղված կոնգրեսականների նամակում:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին Օբամային դիմելու համար: Նախագահական ժամկետի կեսին մենք, ցավոք, տեսնում ենք, որ նա ոչ միայն չկատարեց խոստումը, այլ նաև դեմ հանդես եկավ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղաասպանության դեմ և ճնշում էր գործադրում Հայաստանի վրա հայ-թուրքական արձանագրությունների հարցում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նախորդ շաբաթ նման նամակով Օբամային են դիմել սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու կոնգրեսական Ադամ Շիֆը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---