«Բերդ» համույթը փորձում է պահպանել հայկական մշակույթը Սփյուռքում

«Բերդ» համույթը փորձում է պահպանել հայկական մշակույթը Սփյուռքում

PanARMENIAN.Net - «Բերդ» համույթի հյուրախաղերը Ռուսաստանում նվիրվում են Հայաստանի անկախության 20-ամյակին: Այդ մասին հայտարարել է «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը:

«Բերդ» համույթը ցանկանում է ևս մեկ անգամ Սփյուռքի ու համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանն արդեն երկու տասնամյակ է ապրում է որպես անկախ երկիր: Բացի այդ, մեր համերգների միջոցով մենք ցանկանում ենք պահպանել հայկական մշակույթը մեր հայրենակիցների շրջանում, որոնք հայրենիքից հեռու են ապրում»,-ասել է նա: Ըստ նրա, այսօր միայն նման արտագնա ելույթներն են թույլ տալիս մեզ ցույց տալ, թե որքան հարուստ, գեղեցիկ պարեր ենք մենք ժառանգել մեր նախնիներից: Նա հայտնել է, որ Ռուսաստանում կայանալիք համեգրների համար հատուկ ծրագիր է նախապատրաստվել, հաղորդում է «Կամուրջ» ալմանախը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---