23 ապրիլի 2011 - 12:36 AMT
Կարեն Գևորգյան. Հայ արվեստը պետական հոգածության կարիք ունի

«Եթե այսպես շարունակվի, մեր արվեստին իրոք լավ ապագա չի սպասում»,-հայտարարել է «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը՝ մեկնաբանելով այն, թե ինչպես է պատկերացնում երկրի մշակութային ապագան: Ըստ նրա, հայ արվեստին պետական հոգածություն է հարկավոր: «Եթե պետությունը չսատարի ժողովրդական արվեստին, ապա այն մահվան է դատապարտված: Մշակույթը պահպանողը պետությունն է»,-ասել է «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավարը: Ըստ նրա, այսօր անհրաժեշտ է, որ պետությունը միջամտի այդ գործընթացին: «Ես չեմ ասում, թե այս կամ այն երգերը կատարող մարդիկ վատն են, ոչ, ես ասում եմ, որ նրաց երգերը ցածրորակ են: Գտնում եմ, որ նման երգիչ-երգչուհիները չպետք է մեծ բեմերից հանդես գան: Նրանց տեղը ռեստորանն է»,-ասել է Գևորգյանը: Նա խոստովանել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ինչ-որ աղանդի դեմ են պայքարում: «Ես ցանկանում են ժողովրդական արվեստ քարոզել, սակայն, կան մարդիկ, որոնք խանգարում են»,-ասել է նա, հայտնում է «Կամուրջ» ալմանախը: