Հայ Դատ. ԱՄՆ հայ համայնքը թերահավատորեն է վերաբերվում Օբամային և ոչ միայն Ցեղասպանության հարցում

Հայ Դատ. ԱՄՆ հայ համայնքը թերահավատորեն է վերաբերվում Օբամային և ոչ միայն Ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կասկածում է, որ այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» բառը: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Օբաման չի արտաբերի ցեղասպանություն բառը դրսից քաղաքական ճնշման բացակայության պատճառով»,-ասել է նա՝ հավելելով, որ պետք չէ այդքան բուռն արձագանքել դրան և սպասել նրա ուղերձին: Ըստ Մանոյանի, ԱՄՆ հայ համայնքը թերահավատորեն է վերաբերվում Օբամային և ոչ միայն Ցեղասպանության հարցում, այլ նաև հայ համայնքին վերաբերող այլ հարցերում: Ըստ Մանոյանի, բոլոր այդ հարցերն, անշուշտ, բարդացնում են նախընտրական արշավը, սակայն նա դեռ շանս ունի շտկելու իրավիճակը և կատարելու իր խոստումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---