Հայ երիտասարդները Եղեռնի ճանաչման կոչով 50 նամակ են ուղարկվել դիվանագիտական կառույցներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին ավելի քան 200 երիտասարդներ միացել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի «Ճանաչում» խորագիրը կրող էլեկտրոնային արշավին: Երիտասարդները` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով էլեկտրոնային նամակներ են հղել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված այն դիվանագիտական ներկայացուցչություններին, պատվավոր հյուպատոսների գրասենյակներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, ովքեր դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը: Նամակներն ուղարկվել են ավելի քան 50 էլեկտրոնային հասցեներով:

«20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում: Մոտ 1.5 միլիոն անմեղ մարդիկ, կանայք ու երեխաներ զոհ են դարձել մանրազնին ծրագրված և կանխամտածված կոտորածներին: Մենք` հայ երիտասարդներս, մեր պարտքն ենք համարում ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը: Մենք չենք լռելու և պայքարելու ենք հանուն արդարության: Մենք մեր արդար պահանջի ու նախնյաց հիշատակի տերն ենք» նշված էր նամակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---