Ապրիլի վերջին Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն

Ապրիլի վերջին Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն ապրիլի վերջին այցելելու է Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են դիվանագիտական աղբյուրներից: Սպասվում է, որ այցի ընթացքում ամերիկացի դիվանագետը Երևանում հանդիպելու է Հայաստանի ղեկավարության հետ:

Ապրիլի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելելու է Բաքու, որտեղ հանդիպումներ է անցկացնելու Իլհամ Ալիևի և Էlմար Մամեդյարովի հետ: Այցի մանրամասները չեն հաղորդվում:

Ապրիլի վերջին Վաշինգտոնում նախատեսվում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---