23 ապրիլի 2011 - 15:15 AMT
«Միասին» շարժումը Հյուսիսային պողոտան վերածել է կենդանի ցուցահանդեսի

Երիտասարդական «Միասին» շարժումը Երևանի կենտրոնում կազմակերպել է կենդանի ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 96-ամյակին: Ինչպես լրագրողներին է հայտնել «Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը, շուրջ հազար երիտասարդներ ձեռքերում պարզելով Հայոց ցեղասպանության, Ադրբեջանում հայկական ջարդերի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության մասին պատմող լուսանկարները, կվերածեն Հյուսիսային պողոտան կենդանի ցուցահանդեսի:

Հակոբյանը նշել է նաև, որ անցյալ տարի «Միասինը» ցեղասպանությանը նվիրված ակցիա էր կազմակերպել Հայաստանի դեսպանատների մոտ, որի արդյունքում դեսպանտներին փոխանցվեցինի նամակներ, իսկ այն երկրներին, որոնք օրենսդրորեն ճանաչել են Ցեղասպանությունը, երախտագիտություն հայտնվեց: