23 ապրիլի 2011 - 19:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում սկսվել է ավանդական ջահերով երթը

Երևանում սկսվել է ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված ջահերով երթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը սկսվեց Օպեռաի շենքի մետ և կընթանա ավանդական ուղով` ողջ քաղաքով դեպի Ծիծեռնակաբերդի բլուրը: Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիրում ցույց կկայանա:

Ակցիայի մասնակիցները հրկիզել են Թուրքիայի դրոշը` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշից էլ վառվել են ջահերը:

Երևանում ջահերով երթը տեղի է ունենում 12-րդ անգամ: Այս տարի երթին պաշտոնապես մասնակցել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

ՖՈՏՈՇԱՐՔ