Մարի Յովանովիչ. ԱՄՆ նախագահի դիրքորոշումն ապրիլի 24-ի հարցում չի փոխվել 24 ապրիլի 2011 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապրիլի 24-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: «Այսօր շատ տխուր օր է և մեր դեսպանատան աշխատակիցները գալիս են հուշահամալիրի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ այս տարի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական օր է, քանի որ համընկնում է Զատիկի հետ: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին՝ Յովանովիչն ասել է,որ «դա շատ ուժեղ ուղերձ էր, վկայում է հայ ժողովրդին նրա նվիրվածության մասին»: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը չի փոխվել, մեջբերելով Օբամայի խոսքերը. «Կարևոր է նայել դեպի ապագան, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմել է ԱՄՆ հայ համայնքին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նա կիրառեց «Մեծ Եղեռն տերմինը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |