Կոմանդոս. Հիմա ընթանում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարաճուն գործընթացը24 ապրիլի 2011 - 11:15 AMT PanARMENIAN.Net - «Անկախության առաջին տարիներին Հայաստանը բավական պասիվ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Դա հանգեցրել է նրան, որ հայերն իրենք դանդաղեցրին Ցեղասպանության ճանաչման փաստը: Սակայն, փասռք Աստծո, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների օրոք արդեն ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»,- ասել է ղարաբաղյան պատերազմի վերտերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Միաժամանակ, Կոմանդոսը նշել է, որ հիմա ընթանում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարաճուն գործընթաց. «Տարեցտարի ավելի շատ երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը»: Անդրադառնալով նրան, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի այդ հարցն ավելի ակտիվ քննարկվի աշխարհում, Տեր-Թադևոսյանն ասել է, որ պետք է լինի գործողությունների ազգային ծրագիր: Այդ առումով նա ասել է, որ հայերը կարող են օգտվել հրեաների օրինակից Հոլոքոսթի հարցում. « 20-րդ դարի սկզբին մարդկությունը բաց թողեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը, և այդ պատճառով մինչ օրս նման ողբերգությունները շարունակվում են»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |