Հայաստանի քրդերն ու եզդիները պահանջում են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը24 ապրիլի 2011 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բնակվող քրդերն ու եզդիները խստորեն դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և պահանջում են Թուրքիայի կառավարությունից ճանաչել այն: Ինչպես լրագրողներին են հայտնել Հայաստանի քրդերի ու եզդիների համայնքների ղեկավարներ Կնյազ Հասանովն ու Ազիզ Թամոյանը, 1915թ. ողբերգությունը ցեղասպանություն է և Թուրքիան պետք է նայի ճշմարտության աչքերին և ճանաչի այդ փաստը: « Հայաստանի քրդական համայնքի և ողջ քուրդ ժողովրդի անունից մենք պահանջում ենք, որ Թուրքիան ներողություն խնդրի հայ ժողովրդից: Միաժամանակ կոչ ենք անում դադարեցնել քրդերի ցեղասպանությունը»,-հայտարարել է Հասանովը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի |