
Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Քրիստոսի Հարության տոնի Սուրբ պատարագին, հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: