24 ապրիլի 2011 - 15:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էրիկա Շթայնբախ. Թուրքիան պետք է մոտեցում գտնի իր պատմության մութ էջերին առերեսվելու համար

Գերմանիայի հայկական համայնքը նշել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Մայնի Ֆրանկֆուրտի Paulskirche եկեղեցում կայացած ժամերգությամբ: 1915-ի դեպքերի տարելիցի կապակցությամբ բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միության մարդու իրավունքների և հումանիտար օգնության աշխատանքային խմբի ղեկավար Էրիկա Շթայնբախը նշել է, որ Թուրքիան պետք է մոտեցում գտնի իր պատմության մութ էջերի նկատմամբ: «Ողբերգական իրադարձություններից հետո համարյա 100 տարի անց եկել է ժամանակը Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները լուծելու համար»,- նշել է Շթայնբախը, հաղորդում է dpa-ն:

ՖՈՏՈՇԱՐՔ