ANCA. Նախագահ Օբաման տեղի տվեց Թուրքիային24 ապրիլի 2011 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Օբաման խայտառակ կերպով տեղի տվեց Թուրքիային և նրա ակտիվ հակազդեցությունը Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը Կոնգրեսում, հակասում է այն սկզբունքային ու ազնիվ փոփոխություններին, որոնք նա խոստանում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: «Ճշմարտության կողմը կանգնելու համար, ճշմարտության, որը հաստատում է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը Հայոց ցեղասպանության մասին, նախագահ Օբաման տեղի տվեց Թուրքիային: Նախագահի համար, որն ընտրվել է փոփոխության ու ազնվության կոչերով, նրա ուղերձը հայկական համայնքին, պատմության վրա հղումներով, խորապես վիրավորական է հայ համայնքի համար: Բարաք Օբաման բարոյական վնաս հասցրեց Ամերիկայի վարկին և ԱՄՆ և ողջ աշխարհի հայերը լրջորեն հիասթափված են Օբամայից, քանի որ տեսնում էին նրա մեջ քաջություն, հստակ համոզմունքներ ու խիղճ»,-ասել է Քեն Խաչիկյանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձն է հղել ԱՄՆ հայ համայնքին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Սակայն, ինչպես նախորդ տարիներին, Օբաման կիրառեց «Մեծ Եղեռն» բառեզրը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայ համայնքին ուղղված իր գրավոր ուղերձում ԱՄՆ նախագահը 1,5 մլն հայերի ոչնչացումն ԱՄՆ-ում անվանեց «20-րդ դարի մեծագույն ողբերգություն»: Սակայն, արդեն երրորդ տարին անընդմեջ, խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, նա խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» բառը: Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ «պատմության վիճահարույց էջերը ապակայունացնում են ներկան ու ստվերում են նրանց հիշատակը, ով զոհաբերեց իր կյանքը»: Ըստ նրա, Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ նրա պատմության մեջ ևս կան մութ էջեր: Օբաման «բարձր է գնահատել Հայաստանի ու Թուրքիայի ջանքերն, ուղղված պատմական հարցերի քննարկմանը»՝ հավելելով, որ իր տեսակետն այդ հարցում չի փոխվել նախընտրական արշավից ի վեր և որ «փաստերի ճանաչումը բխում է մեր շահերից»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |