24 ապրիլի 2011 - 17:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ընդդիմությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)` իր առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՀԱԿ-ի անդամները ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ:

Ինչպես հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ամենագլխավոր հարցն այդ փաստի ճանաչումն է բուն Թուրքիայի կողմից: «Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել և չի հատուցել այդ հանցագործության համար, նա չի կարող իր խիղճը մաքուր համարել»,- ասել է Զուրաբյանը: Նրա խոսքով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սրընթաց կերպով արագանում է, քանի որ գնալով ավելի շատ ուսանողներ և մտավորականության ներկայացուցիչներ են ճանաչում այդ փաստը:

Անդրադառնալով այն բանին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համընկել է Զատկի տոնի հետ, Լևոն Զուրաբյանը նշել է, որ դրանում կենսահաստատման խորհուրդ կա. «Հիշելով այդ ողբերգության մասին` մենք պետք է մտածենք Հայաստանի ապագայի և նրա կայացման մասին»:

Մեկնաբանելով Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժումը` Զուրաբյանը հայտնել է, որ դրանք ժամանակավոր քաղաքական գործընթացներ են, և վաղ, թե ուշ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ