24 ապրիլի 2011 - 17:32 AMT
Թուրքիայի նախընտրական ոչ մի ցուցակում տեղ չգտնվեց հայերի համար

Հայազգի երեք թեկնածուներ, որոնք պետք է մասնակցեին Թուրքիայի Մեծ ազգային ժողովի ընտրություններին, չեն ընդգրկվել թեկնածուների ցուցակներում: Նրանք ներկայացնում են Ստամբուլի 60-հազարանոց հայ համայնքը՝ Արև Դեբեջին, Մելքոն Ղարագյոզն ու Հերման Բալյանը:

Ըստ Դեբեջիի, որը պետք է առաջադրվեր հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից, ասել է, որ Ղըլիչդարօղլուի կուսակցությունը չկարողացավ հանձնել թեստը: «Ոչ մահմեդական փոքրամասնություններն այդ կուսակցությունում այնպես են իրենց զգում, ինչպես երիտթուրքերի «Միասնություն և առաջընթաց» կուսակցությունում, սակայն, ես կարծում էի, որ Ղըլիչդարօղլուն չի գնա այդ ճանապարհով: Նա ինքն իր ելույթում ասաց, որ պատրաստ է կուսակցական ցուցակում ընդգրկել հայերի ու քրդերի: Սակայն, այնտեղ կան քրդեր, բայց չկան հայեր»,-ասել է Դեբեջին:

Մյուս կողմից, իշխող ԱԶԿ կուսակցությունը, որը հայտնի է իր բարեփոխումներով Թուրքիայի մշտական հարցերի լուծման մեջ, նույնպես չառաջադրեց հայազգի թեկնածու: Ըստ գործարար Մելքոն Ղարագյոզի, որը Սբ Գևորգ եկեղեցու անդամ է, « շատ վատ է, որ նախընտրական ցուցակներում ոչ մի հայ չկա»: «Մենք այս երկրի մասն ենք կազմում արդեն շուրջ 4000 տարի և մենք կցանկանայինք դառնալ Թուրքիայի հսկայական խճանկարի մի մասը»,-ասել է Ղարագյոզը:

Իր հերթին երրորդ թեկնածուն՝ Հայկո Բաղդադը նշել է, որ զարմացած է, որ ԱԶԿ-ն, ԺՀԿ-ն ու քրդամետ Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցությունը չառաջադրեցին հայ թեկնածուների, թեև այդ մասին շատ խոսվեց: Բաղդադի թեկնածությունն առաջադրել էր Բասկին Օրանի գլխավորած խումբը Ստամբուլի երկրորդր ընտրատարածքում, որը հիմնականում բնակեցված է ոչ մահմեդականներով:

Ինչպես գրում է Today’s Zaman-ը, հայկական հարցը Թուրքիայում արդիական է Օսմանյան կայսրությունից ի վեր: Վերջին հայ պատգամավորը եղել է Պերճ Սահակ Թուրանը 1961-64թթ.: