Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ակցիա է ընթանում

Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ակցիա է ընթանում

PanARMENIAN.Net - Ստամբուլում մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիան, որը կազմակերպել է «Ոչ ռասիզմին և ազգայնականությանը» կազմակերպությունը: Ակցիան միաժամանակ ընթանում է Թաքսիմ հրապարակում` հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագրության մոտ, և Հեյդար փաշա կայարանի դիմաց, որտեղից ապրիլի 24-ին դուրս էին բերվել և սպանվել Կոստանդնուպոլսի հայ մտավորականության 250 ներկայացուցիչներ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Ստամբուլից, ոստիկանությունը հսկում է ցուցարարներին ազգայնականների հնարավոր հարձակումներից: Ակցիան անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, անցյալ տարի նման միջադեպեր տեղի չեն ունեցել: Հավաքվածները կարմիր մեխակներ և սպանված հայ մտավորականների` Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Հրանտ Դինքի լուսանկարներն են պահում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---