Լիոնի հայերը ջահերով երթ են անցկացրել դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան

PanARMENIAN.Net - Մոտ 100 հայեր ջահերով երթ անցկացրեցին Լիոնում` նվիրված 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ակցիայի նախաձեռնողներն էին ՀՅ Դաշնակցություննու «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը: ՀՅԴ ներկայացուցիչ Պատրիկ Հովհաննիսյանի խոսքով, հայ երիտասարդությունը պետք է հիշի Հայոց ցեղասպանության մասին, որի արդյունքում մեկուկես միլիոն հայ է ոչնչացվել: «Հենց երիտասարդներն են կերտելու վաղվա քաղաքականությունը»,- նկատել է նա: Ցուցարարները կարմիր և սպիտակ մեխակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: «Նրանք, ովքեր սպանվել են, մեղավոր էին միայն մի բանում` նրանք հայ էին»,- ասել է «Նոր սերունդ»-ի ակտիվիստներից մեկը: Երթի մասնակիցները Թուրքիային կոչ են արել հրաժարվել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունից և ճանաչել այդ պատմական փաստը, գրում է Nouvelles d’Armenie-ն:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում նաև Փարիզում և Մարսելում: Զատկի պատարագի մատուցումից հետո Փարիզի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում մեկուկես միլիոն անմեղ զոհերին հոգեհանգստյան պատարագ կմատուցվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---