
«Հայ Դատի» Երուսաղեմի գրասենյակն ու քաղաքի հայ համայնքը հայկական եկեղեցում Զատկի պատարագից հետո մատուցվեց նաև Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված մեկուկես միլիոն անմեղ զոհերի հոգեհանգստյան պատարագ, այնուհետև ծաղիկներ դրվեցին հայկական եկեղեցու կողքին կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Ժորժետտա Ավագյանը, հուշարձանից սկսվեց երթը դեպի Իսրայելում Թուրքիայի դեսպանատուն, որին ավելի քան 200 մարդ էր մասնակցում, այդ թվում` հրեաներ: Երթի մասնակիցները Թուրքիայից պահանջում էին ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը:
Ժորժետտա Ավագյանը հաղորդել է նաև, որ այս տարի Տիրոջ Գերեզմանի տաճարում հայ և հույն հոգևորականների միջև սովորաբար տեղ գտնող ընդհարումներ չեն եղել: