Թեհրանի հայերն Իրանում ակտիվորեն տարածում են «Արմին Վեգներ` Հայոց ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը24 ապրիլի 2011 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի հայ համայնքը հարգանքի տուրք են մատուցել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Թեհրանի հայ համայնքի անդամ Ռուբեն Սարդարյանը, ապրիլի 24-ի առավոտյան Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդի նստավայրում նշեցին Զատկի տոնը, իսկ հետո` կեսօրին, Թեհրանի հայերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան-խաչքարին: «Ցանկանում եմ նշել, որ Թեհրանում ոգեկոչման միջոցառումները մեկնարկել էին դեռևս ապրիլի 19-ին: Հայկական միություններում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ և ֆիլմերի ցուցադրություններ էին կազմակերպվել: Հայ համայնքին հաջողվել է պարսկերեն թարգմանվել «Արմին Վեգներ` Հայոց ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը և այն իրանցիների շրջանում տարածել DVD տարբերակով»,- ասել է Սարդարյանը: Ապրիլի 28-ին Թեհրանի հայերը երթ կանցկացնեն մայրաքաղաքում, որից հետո «Արարատ» հայկական միությունում, որը Իրանում հայկական մշակութա-կրթական խոշորագույն օջախներից մեկն է, կկազմակերպվի դասախոսություն 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |