Հայերը պետք է փոխեն Թուրքիայի հետ պայքարի ձևաչափը, կարծում է հայ բլոգերը

Հայերը պետք է փոխեն Թուրքիայի հետ պայքարի ձևաչափը, կարծում է հայ բլոգերը

PanARMENIAN.Net - Հայերը պետք է փոխեն Թուրքիայի հետ պայքարի ձևաչափը, ավելի ակտիվ ներգրավեն հայկական լոբբին Արցախի պաշտպանության համար, կարծում է անվանի բլոգեր Տիգրան Քոչարյանը: «Պետք է ինչ-որ կերպ փոխել ձևաչափը, բացի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց պետք է մտածել ապագայի և մեր հետագա գործողությունների մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է բլոգերը: Նա նշել է, որ Հայաստանն ունի չլուծված խնդիրներ, «կա Ցեղասպանությունը չճանաչած Թուրքիա, ինչը սպառնալիք է ազգային անվտանգության համար: Չէ որ հանցագործությունը չճանաչած երկիրն ընդունակ է կրկնել այն: Կա Արցախի խնդիրը»: Քոչարյանը կարծում է, որ ԱՄՆ հայկական լոբբին բացի նրա համար պայքարելուց, որ Բարաք Օբաման ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը, պետք է լրջորեն զբաղվի Լեռնային Ղարաբաղի հարցերով: Նա նաև հավելել է, որ հավատում է, որ եթե աշխատել և համբերատար լինել, ապա «մենք շուտով կտեսնենք Կարսի, Էրզրումի և Վանի վրա ծածանվող եռագույնը», հիշեցնելով, որ ժամանակին հայերը չեն հավատացել, որ Շուշիի վրա ծածանվելու է հայկական դրոշը:

Բլոգերը նաև հավելել է, որ սոցցանցերում տարբեր մոմեր վառելու համար պետք է ակտիվ աշխատել աշխարհաքաղաքական շահերի ճիշտ հաշվառման հետ, մասնավորապես սերբերի, հույների, ինչպես նաև այն ժողովուրդների հետ, որոնք չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---