Սթիվեն Հարփերը Հայոց ցեղասպանության մասին. Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը

Սթիվեն Հարփերը Հայոց ցեղասպանության մասին. Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «96 տարի առաջ հայ ժողովուրդը անասելի վայրագությունների ու սպանությունների ենթարկվեց: Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը և թույլ տանք, որ պատմական թշնամանքը պառակտի մեզ»:

Քեմբրիջում (Կանադա) հայ երիտասարդությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է անցկացրել: «Մեզ ոչինչ չի կանգնեցնի Ցեղասպանության ճանաչման համար պայքարում: Ես կարծում եմ, որ այն ավելի կուժգնանա և կշարունակվի այնքան, քանի դեռ մենք չենք հասել մեր նպատակին»,-հայտարարել է ակտիվիստ Թալար Փոլադյանը, հայտնում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC): Ըստ դատավոր, ANCC Քեմբրիջի բաժանմունքի ղեկավար Ասադուրյանի, աշխարհը պետք է հիշի 1915թ. ողբերգական իրադարձությունների մասին, որպեսզի ապագայում նման բան տեղի չունենա ոչ հայերի, ոչ մեկ այլ ժողովրդի հետ:

«Անցյալի տեսարաններին դժվար է նայել: Դրանք իմ նախնիներն են՝ հայերը: Ես չէր ցանկանա, որ նման բան կատարվեր իմ թշնամիների հետ նույնիսկ»,-ասել է Փոլադյանը, հաղորդում է CTV News-ը:

Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006 թվականին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---