25 ապրիլի 2011 - 13:44 AMT
Ռուսաստանի Տվեր քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև

Ապրիլի 24-ին Տվերում (Ռուսաստան) փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Ինչպես հաղորդել են աղբյուրները իրավապահ մարմիններում, դա քրեական միջադեպ չէր, բախումը, որին մասնակցել է 60 մարդ, ծագել է ազգային հողի վրա:

Կրակել են տրավմատիկ զենքից, կիրառվել են դանակներ և մահակներ: Արդյունքում հոսպիտալացվել է 7 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով, 23 հոգի ձերբակալվել է: Իրավապահները զրույցներ են անցկացրել համայնքների ներկայացուցիչների հետ, քաղաքի փողոցներում ուժեղացված է պարեկային ծառայությունը, հայտնում է Rosbalt-ը: