Շվեդ խորհրդարանականները ամեն ինչ անելու են հակ-շվեդական կապերը ամրապնդելու համար25 ապրիլի 2011 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին: Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը կարեւորեց շվեդ պատգամավորների գործունեությունը հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում՝ ընդգծելով խորհրդարանական ձեւաչափի կարեւոր նշանակությունը միջպետական փոխգործակցության զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանը նաեւ բարձր է գնահատել անցյալ տարի Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու գործում բարեկամական խմբի ներդրումը: Շվեդ խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, որին արժանացել են Հայաստանում: Նրանք վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |