26 ապրիլի 2011 - 08:37 AMT
«Հայոց աշխարհ». Թուրքիայում հայ զինվոր է սպանվել

« Հայոց աշխարհ»-ը պատմում է, որ Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված զորամասում սպանվել է 25-ամյա հայազգի զինվորական Սեւակ Շահին Բալըքչըն:

Թուրքական մամուլում նշվում է, թե իբր նա մահացել է ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից: