Վաշինգտոնում թուրքերը փորձել են ձախողել Ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիան

Վաշինգտոնում թուրքերը փորձել են ձախողել Ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիան

PanARMENIAN.Net - Հարյուրավոր հայեր հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ` ի նշան Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Վաշինգտոնից, մի քանի տասնյակ ադրբեջանցիներ և թուրքեր նույնպես եկել էին դեսպանատան մոտ ակցիայի անցկացմանը խանգարելու համար: Դեսպանատան ճանապարհին ադրբեջանցիների մեքենան կանգնեցրել են երկու ոստիկաններ, որոնք պահանջել են բացել մեքենայի բեռնախցիկը, որտեղ եղել են բեյսբոլի մահակներ: Ոստիկանի հարցին, թե ինչու են ավտոմեքենայի ուղևորները մահակներ տանում խաղաղ ակցիայի համար, վարորդը չի կարողացել պատասխանել:

Ոստիկանները բաց են թողել մեքենան, որը շարժվել է թուրքական դեսպանատան մոտ, որտեղ արդեն հավաքվել էին հայերը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանի տուրք մատուցելու համար:

Թուրքերը և ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել` բղավելով վիրավորական կարգախոսներ: Եթե չլիներ ոստիկանության միջամտությունը, դեսպանատան մոտ կարող էր ծեծկռտուք սկսվել, սակայն ոստիկաններն արագ կասեցրել են հայերի ցույցը ձախողելու թուրքերի փորձերը: Ադրբեջանցիները և թուրքերը ձեռքերում պահել են ցուցապաստառներ «Շնորհակալություն Ամերիկա, որ չես պատասխանում հայկական մեղադրանքներին» գրությամբ:

Թուրքիան և Ադրբեջանը Հայոց ցեղասպանությունն անվանում են «մտացածին» և հսկայական ջանքեր են գործադրում` համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---