Հայաստանի ակնագործական արդյունաբերությունը վերականգնվում է, հայտարարել է Տիգրան Դավթյանը

Հայաստանի ակնագործական արդյունաբերությունը վերականգնվում է, հայտարարել է Տիգրան Դավթյանը

PanARMENIAN.Net - Ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը, այդ թվում ակնագործական արդյունաբերությունը վերականգնվում է, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ապրիլի 26-ին կլոր սեղանի ընթացքում, որը տեղի է ունեցել ԱԼՌՈՍԱ ընկերության ներկայացուցիչների և Հայաստանի ադամանդագործական ընկերությունների մասնակցությամբ: «Ճգնաժամից հետո արդյունաբերությունը վերականգնվում է ոչ այն տեմպերով, ինչ մենք ենք ցանկանում, բայց ակնագործական արդյունաբերությունը մենք մտադիր ենք վերադարձնել զարգացման նախաճգնաժամյա մակարդակ»,- ասել է նա:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի հրավերով եռօրյա այցով հանրապետությունում է գտնվում «ԱԼՌՈՍԱ» ընկերության պատվիրակությունը փոխնախագահ Յուրի Օկաեմովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են «ԷԿՈ ԱԼՌՈՍԱ»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սմագինը և «Բրիլիանտի ԱԼՌՈՍԱ» ընկերության արտադրության գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Կովալյովը: Այցի շրջանակներում նախատեսվում է այցելություն մի շարք հայկական ընկերություններ, որոնք «ԱԼՌՈՍԱ»-ի գործընկերներն են:

Ինչպես հաղորդել է նախարարը, կլոր սեղանի նպատակն է պարզաբանել համագործակցության և տնտեսական զարգացման պլանները, հաստատել գործընկերություն, որը ձեռք է բերվել բարձր քաղաքական մակարդակում, ինչպես նաև նախանշել երկկողմանի համագործակցության հետագա քայլերը: Տիգրան Դավթյանը նշել է, որ կլոր սեղանին մասնակցում են ընկերություններ, որոնք արդեն ներգրավված են արտադրության մեջ, ինչպես նաև ընկերություններ, որոնք մեծ հետաքրքրություն են հանդես բերել «ԱԼՌՈՍԱ»-ի հետ համագործակցելու հանդեպ:

2011-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 3 189 կարատ ադամանդ 2010-ի նույն շրջանի 3 078 կարատի փոխարեն (3.6 տոկոս աճ): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ագային վիճակագրական ծառայությունը:

Բացի դրանից, հաշվետու շրջանում երկրում արտադրվել են 12.5 կգ ոսկերչական իրեր 2010-ի 17.2 կգ փոխարեն: Միաժամանակ, տվյալ արտադրության մեջ անկումը 2010-ի հունվարի ցուցանիշի համեմատ կազմել է 27.3 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---