26 ապրիլի 2011 - 11:03 AMT
«ԱԼՌՈՍԱ»-ն պատրաստ է ավելացնել ադամանդի առաքումների ծավալն այն դեպքում, եթե Հայաստանը բաց գործի

2010-ին «ԱԼՌՈՍԱ»-ի և Հայաստանի կառավարության միջև նախապատրաստական աշխատանք է տարվել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեության շրջանակներում, ինչը թույլ է տալու հստակեցնել և կայունացնել հարաբերություններն ակնագործական արդյունաբերությունում: Այդ մասին ապրիլի 26-ին Երևանում կլոր սեղանի ընթացքում հայտարարել է «ԱԼՌՈՍԱ»-ի փոխնախագահ Յուրի Օկաեմովը: «Հայաստանի կառավարությունն այսօր պատրաստ է բաց աշխատել, մեզ դուր է գալիս, որ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է գործել իր ոլորտի անունից: Մենք նաև պատրաստվում ենք աշխատել թափանցիկ և բաց առաքումների ծավալների և տեսականու ուղղությամբ` կատարելով բոլոր պլանները, որոնց մասին մենք խոսել ենք»,- ասել է նա և հավելել, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը հայկական ընկերություններին 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ մատակարարելու մասին ընկերության սահմանագիծը չէ, և այդ ծավալները կարող են ընդլայնվել հայկական ընկերությունների կողմից իրենց պարտավորությունները կատարելու դեպքում, առավել ևս, որ Ռուսաստանը դիտարկում է Հայաստանը որպես Կովկասում գլխավոր քաղաքական դաշնակից:

2011-ի առաջին կիսամյակի վերջին հայկական ձեռնարկությունները ներկրվել են «ԱԼՌՈՍԱ»-ից ալմաստ 6.8 մլն դոլար արժողությամբ: Յուրի Օկաեմովը հաղորդել է, որ այսօր համաշխարհային շուկաներում արձանագրվել է ալմաստի հումքի դեֆիցիտ: «ԱԼՌՈՍԱ»-ի փոխնախագահը հրավիրել է հայ արտադրողներին մասնակցել վաճառքի նոր ձևի` մրցութային առևտրի, որին ընկերությունը ձեռմանուխ է լինելու հունիսին:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ Հայաստանի կառավարության մտադրությունները պարզ են ու հստակ. «հաստատել ուղիղ կապեր` սահմանելով խաղի թափանցիկ կանոններ »: Միաժամանակ, նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները ստեղծել են անհրաժեշտ իրավական դաշտ, որպեսզի կողմերը հասնեն հաջողության:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի հրավերով եռօրյա այցով հանրապետությունում է գտնվում «ԱԼՌՈՍԱ» ընկերության պատվիրակությունը փոխնախագահ Յուրի Օկաեմովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են «ԷԿՈ ԱԼՌՈՍԱ»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սմագինը և «Բրիլիանտի ԱԼՌՈՍԱ» ընկերության արտադրության գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Կովալյովը: Այցի շրջանակներում նախատեսվում է այցելություն մի շարք հայկական ընկերություններ, որոնք «ԱԼՌՈՍԱ»-ի գործընկերներն են: