Այսօր Facebook-ը գործարկել է նոր սոցիալական փլագին՝ «ուղարկել» կոճակը

Այսօր Facebook-ը գործարկել է նոր սոցիալական փլագին՝ «ուղարկել» կոճակը

PanARMENIAN.Net - Inside Facebook-ը, Facebook-ի նորությունների և վերլուծությունների պաշտոնական աղբյուրը, ապրիլի 26-ին հայտարարել է նոր սոցիալական փլագինի՝ «ուղարկել» կոճակի գործարկման մասին։

Այս կոճակը հնարավորություն է տալիս կիսել լիքները նամակի տեսքով՝ ընտրելով կոնկրետ ընկերների։

Փլագինը պարունակում է նաև «հավանել» կոճակը։ «Ուղարկել» կոճակը հայտնվում է «հավանել» կոճակի կողքին։

Facebook-ի արտադրանքի գծով մենեջեր Աուստին Հաուգենը հայտարարել է. « Երբ մենք գործարկեցինք «հավանել» կոճակը, այն դարձավ հաղորդման հիանալի գործիք, բայց այն չէր կարող փոխարինել կիսելու կոճակը՝ հատկապես կոնկրետ մարդկանց հետ»։

Facebook-ի Developer blog-ը տեղեկացնում է, թե ինչպես տեղադրել նոր սոցիալական փլագինը՝ «ուղարկել» կոճակը, կայքերում։ Արդեն 50 կայք, ինչպես օրինակ Wall street Journal-ի և The Washington Post-ի կայքերը, այսօրվանից կօգտագործեն այս սոցիալական փլագինը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---