Կոնգրեսի քաղաքական կամքը չբավարարեց Ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար27 ապրիլի 2011 - 09:34 AMT PanARMENIAN.Net - Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդներ Նենսի Փելոսին և Սթենի Հոյերը հանդես են եկել հայտարարությամբ, որում բացատրել են, թե ինչու քվեարկության չեն առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը 111 Կոնգրեսի աշխատանքի ժամանակ: Կոնգրեսականները, մասնավորապես, հայտարարել են, որ բանաձևի ընդունման համար պակասում էր ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների մեծամասնությունը: «Մենք գնահատում ենք Նենսի Փելոսիի և Սթենի Հոյերի վաղեմի բարեկամությունը հայ համայնքի հետ և մեր երախտագիտությունը հայտնում անցյալում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը նրանց աջակցության համար: Սակայն մենք չենք կիսում Փելոսիի և Հոյերի տեսակետն այն մասին, որ բանաձևի վերաբերյալ քվեարկության համար անցյալ տարի պակասում էր ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների մեծամասնությունը»,- հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, Պալատի ղեկավարությունը հնարավորություն ուներ քվեարկության դնել բանաձևը, և փաստաթուղթը կընդունվեր: «Այնուամենայնիվ, նրանք որոշեցին այդ կարևոր հարցի շուրջ քվեարկություն չանցկացնել: Եթե նրանք քաղաքական կամք դրսևորեին, ապա մեծամասնությունն ապահովված կլիներ, և Ամերիկան իսկապես ճշմարտության կողմը կդառնար»,- ընդգծել է Համբարյանը: Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին ներկայացվեց 2010 թվականի հունվարի 31-ին:: Մարտի 4-ին այն հավանության արժանացավ արտաքին գործերի պրոֆիլային կոմիտեում: Սակայն Նենսի Փելոսին բանաձևը քվեարկության չդրեց 111 Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |