Հրազդան քաղաքի կենդանաբանական այգու տնօրենը ձմռանը ստիպված կենդանիներին պահել է իր տանը

Հրազդան քաղաքի կենդանաբանական այգու տնօրենը ձմռանը ստիպված կենդանիներին պահել է իր տանը

PanARMENIAN.Net - Հրազդան քաղաքի կենդանաբանական այգու տնօրեն Արմենակ Ավետիսյանն ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2000 քմ տարածքով կենդանաբանական այգին շատ վատ պայմաններում է, իսկ ձմռանը ստիպված է կենդանիներին պահել իր տանը:

«Այս ձմեռ մենք կորցրել ենք 10 ծովախոզուկների, նրանց անհնար է պահել տնային պայմաններում, քանի որ նրանք ուժեղ հոտ ունեն: Մնացած կենդանիներին ես և իմ ընկերները տանն ենք պահում»,- ասել է Ավետիսյանը:

Տվյալ պահին կենդանաբանական այգում կան 20 տեսակների 40 կենդանիներ: Կենդանաբանական այգու տնօրենի խոսքերով, աջակցության համար նա դիմել է ՀՀ խորհրդարան և տարբեր կուսակցությունների: «Մենք կազմակերպել ենք դրամահավաք, և տարբեր մարդիկ օգնել են կենդանաբանական այգուն: Մեզ շատ է օգնում նաև Հրազդանի քաղաքապետարանը: Կենդանաբանական այգին կարող է նորմալ աշխատել ամսական 1 միլիոն դրամ ստանալու դեպքում: Այդ ժամանակ ես կնորոգեմ բոլոր վանդակները, և բոլոր պայմանները բարվոք կլինեն»,- ասել է Ավետիսյանը:

Նրա խոսքերով, նրանք աշխատողներ չունեն, ողջ աշխատանքը կատարում է ինքը, նրան օգնում են նաև ընկերները. «Կենդանաբանական այգու մուտքի տոմսերն արժեն 200 դրամ, բայց քանի որ մեր քաղաքի բնակչությունն անապահով պայմաններում է ապրում, կենդանաբանական այգու մուտքը նրանց համար նույնիսկ անվճար է»:

4  27.04.11 - Հրազդանի կենդանաբանական այգու տնօրեն Արմենակ Ավետիսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---