27 ապրիլի 2011 - 13:30 AMT
ԿԱՐԾԻՔ
Twitter-ն արդեն թրքաֆիկացվել է, իսկ Google Translate-ի հայաֆիկացումը դեռ Alpha է

Twitter-ի պաշտոնական բլոգը հայտնել է, որ սոցիալական ցանցը համալրվել է ևս 2 լեզվով՝ ռուսերեն և թուրքերեն։ Այժմ Twitter-ը հասանելի կլինի 9 լեզվով։

Այն, որ ռուսերենն ավելացրեցին, հասկանալի է։ Ռուսերենը տարածված լեզու է, գրեթե բոլոր ԱՊՀ երկրները խոսում և հասկանում են ռուսերեն։ Իսկ թուրքերը, կարելի է ասել, լավ խորամանկ գտնվեցին։ Ունենալով ոչ միջազգային լեզու՝ Twitter -ին թրքացրեցին։ Եվ այս ամենը միայն նրա շնորհիվ, որ թուրքերը տարածվում ու բազմանում են ողջ աշխարհով մեկ և ակտիվորեն ինտեգրվում բոլոր սոցիալական ցանցերին։

Ինչպես գրել էր Twitter-ն իր հաղորդագրության մեջ, թարգմանություն կատարելու հանձնարարությունն իր թարգմանչական կենտրոնին ուղարկվել էր 2 ամիս առաջ։ Փաստորեն 2 ամսում Twitter-ում թուրքերենը լայն տարածում գտավ։ Դա հասկացվում է հատկապես Twitter-ի խորին շնորհակալությունից թարգմանչական կենտրոնին՝ օպերատիվ և որակյալ թարգմանության համար։

Նշենք նաև, որ մինչև հիմա Google Translate-ի հայերեն տարբերակը աշխատում է Alpha տարբերակով, այսինքն շատ դանդաղ քայլերով է թարգմանվում, իսկ թուրքերենը վաղուց Alpha չէ։

Լավ կլիներ Twitter-ն էլ հնարավորություն տար յուրաքանչյուր այցելուի առաջարկել սեփական լեզվի թարգմանության իր տարբերակները։ Յուրաքանչյուր սոցցանցերում էլ խրախուսելի է հայաֆիկացումը։ Հնարավոր է, որ հայաֆիկացման դեպքում հայ թվիթողների քանակն ավելա։