Ավանում պայթած «ԳԱԶ-24»-ը Ոստիկանության աշխատավարձը տեղափոխող մեքենան է եղել

Ավանում պայթած «ԳԱԶ-24»-ը Ոստիկանության աշխատավարձը տեղափոխող մեքենան է եղել

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին, ժամը 13.30-ից 14.00-ի սահմաններում, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում անհայտ անձինք զինված ավազակային հարձակում են գործել Ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում են ՀՀ Ոստիկանության մամլո-ծառայությունից, հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը` անհայտ անձինք դիմել են փախուստի:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Ինչպես հաղորդում է դեպքի վայրից PanARMENIAN.Net ի թղթակիցը, ըստ ականտեսների, անհայտները կրակահերթեր են արձակել, ինչի հետևանքով պայթել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---